ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ ընդունելության կարգի նախագիծը:
Նախատեսվում է՝ օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ քոլեջներ կամ ուսումնարաններ, պետք է ԿԳՄՍ նախարարություն առձեռն, իսկ դիմում- հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո առցանց համակարգում ներկայացնեն դիմում-հայտ: Առցանց համակարգում դիմումին կից անհրաժեշտ է ներբեռնել նաև փաստաթղթերը PDF ֆորմատով: Ըստ հիմնավորման՝ դիմում-հայտերի ընդունումն էլեկտրոնային եղանակով կազմակերպելն առավել կհեշտացնի դիմորդների ընդունելության գործընթացը:
Հաստատություն դիմած օտարերկրացիների փաստաթղթերի (այդ թվում` դիվանագիտական ուղիներով և փոստով ստացված) փորձաքննությունը, հաշվառումը և ընդունելությունը կիրականացվեն ներքոնշյալ փուլերով:
Նախարարությունը կատարում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառումը, որից հետո փաստաթղթերն ուղեգիր-նամակով ուղարկվում են համապատասխան ուսումնական հաստատություն, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով լրացված օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը՝ փաստաթղթերի պատշաճ և ամբողջական լինելու դեպքում, հաստատվում է նախարարության կողմից:
Ուսումնական հաստատությունը փաստաթղթերը ստանալուց կամ նախարարության կողմից դիմում-հայտը հաստատելուց հետո կազմակերպում է դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգում և ընդունելություն:
Դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգումն անցկացվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգով, որի արդյունքների հիման վրա նրանք կարող են ընդունվել կամ նախապատրաստական բաժին, կամ առաջին կուրս՝ չգերազանցելով տվյալ որակավորման համար լիցենզիայով սահմանված տեղերի թիվը: Եթե դիմորդների քանակը գերազանցում է լիցենզիայով սահմանված տեղերի թիվը, ապա անցկացվում է մրցույթ: Առաջնահերթությունը որոշվում է ըստ հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և ստուգման գնահատականների:
Մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և նախարարության կողմից սահմանած այլ որակավորումների համար անցկացվում է գիտելիքների և կարողությունների ստուգում:
Դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգման և ընդունելության ժամկետները և պայմանները սահմանվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:
Օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը հաստատվում է ԿԳՄՍ նախարարության կողմից, որից հետո միայն ուսումնական հաստատությունը կարող է նրան հրամանագրել:
Ուսումնական հաստատությունն ապահովում է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով վճարելու պահանջը:
Նախագծով նաև սահմանվում է՝ օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրեր և կացության կարգավիճակ տրամադրելու նպատակով ուսումնական հաստատությունը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ իրավասու պետական կառույցներին (ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն) միջնորդություն ներկայացնելու նպատակով: Ուսումնական հաստատությունը ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու միջնորդության նպատակով ԿԳՄՍՆ է դիմում օտարերկրյա քաղաքացիների հրամանագրումից հետո՝ 10-օրյա ժամկետում, իսկ ուսումնական հաստատությունից ազատվելու կամ հեռացվելու դեպքում ժամանակավոր կացության կարգավիճակից զրկելու նպատակով՝ երկշաբաթյա ժամկետում:
Նախագծի քննարկումն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև հունիսի 20-ը. քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
ՆՈՒ նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը: Ձևավորել վերլուծելու և գնահատելու հմտություններ: Ձևավորել հետազոտական աշխատանք կատարելու
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: