ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այց Երևանի պետական համալսարան

Հունիսի 4, 2025
Լուրեր կազմակերպություններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան՝ ենթակառուցվածքների և լաբորատոր կարղությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Վարչապետին ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Վարչապետը նախ շրջել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակում։ Մասնավորապես՝ վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անվան գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան, օպտիկական միկրոհամակարգերի լաբորատորիան, առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիան, օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը:

Վարչապետին է ներկայացվել նաև ԵՊՀ նորաստեղծ հուշ-պուրակը, որը նվիրված է 44-օրվա պատերազմում զոհված հերոսներին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Հաջորդիվ տեղի է ունեցել շրջայց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիաներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն